ՌԴ Պետդումայի արտահերթ նիստի ժամանակ հաստատվել է նոր փոխվարչապետի թեկնածությունը

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Ռուսաստանի Պետդուման հաստատել է Դենիս Մանտուրովին արդյունաբերության և առևտրի փոխվարչապետի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին ՌԴ խորհրդարանի ստորին պալատի այսօր կայացած արտահերթ նիստում քվեարկել է 394 պատգամավոր, գրանցվել է ընդամենը 1 ձեռնպահ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոխվարչապետի նոր պաշտոնը ներկայացվել է երեք օր առաջ՝ հուլիսի 12-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արդյունաբերության և առևտրի նախարարն իր պաշտոնը համատեղելու է փոխվարչապետի պաշտոնի հետ։ Նույն օրը վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Մանտուրովի թեկնածությունը։

Հուլիսի 14-ին Միշուստինը կառավարության կառուցվածքում այս պաշտոնի ներդրումը բացատրել է Մոսկվայի դեմ աննախադեպ պատժամիջոցների պայմաններում արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությամբ։

Դենիս Մանտուրովը Ռուսաստանի Դաշնության կառավարությունում աշխատում է 2007 թվականից, 2012 թվականից՝ արդյունաբերության և առևտրի նախարար է եղել։ Պետդուման արտահերթ նիստում կողմ է քվեարկել նաև մի շարք օրինագծերի։ Մասնավորապես առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունվել ԱԴԾ այն աշխատակիցներին պատերազմի վետերան ճանաչելու մասին, ովքեր «հատուկ ռազմական օպերացիայի ժամանակ հետ են մղել  ՌԴ տարածք զինված ներխուժումը»։

Տաթև Ֆռանգյան