Էրդողանի ձեռքը երկար է․ հոլանդացի լրագրողը Թուրքիային է մեղադրում Իրաքի Քուրդիստանից իր արտաքսման մեջ

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Հոլանդացի լրագրող Ֆրեդերիկե Գեերդինքը հայտարարել է, որ իրեն վտարել են Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանից՝ այդ ամենում մեղադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Գեերդինքը ավելի քան մեկ տասնմյակ զբաղվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությամբ, հաճախ է ճանապարհորդում ու նյութեր հաղորդում Իրաքյան Քուրդիստանից։

Թուրքական կառավարությունն էլ  տասնամյակներ շարունակ ճնշում է այն անձանց, որոնք համակրում, կամ գործում են արգելված խմբի համար, որը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից:

Լրագրողը ուղևորվել  էր Քոբանի՝ Սիրիայի քրդաբնակ քաղաքը, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ, երբ նրան կանգնեցրել են իշխանությունները։

«Ինձ արտաքսել են Իրաքի Քուրդիստանի շրջանից։ Ես գրեթե հատել էի Սիրիայի հյուսիս-արևելյան սահմանը, երբ հանկարծ… Ինձ ոստիկաններով մեքենա նստեցրին և բերեցին Էրբիլի օդանավակայան, որտեղ ես հիմա եմ։ Էրդողանի ձեռքը երկար է»,-թվիթերյան իր էջում գրել է լրագրողը։

Նիդերլանդաբնակ լրագրողը, երկար տարիներ մամուլի միակ արտասահմանյան ներկայացուցիչն էր, որը լուսաբանում էր Թուրքիայի քրդաբնակ հարավ-արևելքը, ձերբակալվել էր Թուրքիայում  2015 թ-ի հունվարին և թվականի ապրիլին կանգնել էր դատարանի առաջ՝ նախքան նույն տարվա սեպտեմբերին վտարվելը երկրից:

Գեերդինքը շարունակում է իրավական պայքարը Թուրքիա մուտքի իր արգելքը վերացնելու համար։

Ըստ Նիդերլանդների ANP լրատվական գործակալության էլ՝ արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Էրբիլում գլխավոր հյուպատոսը «սերտ կապի մեջ» է լրագրողի հետ։

«Մենք կարծում ենք, որ լրագրողները պետք է կարողանան իրենց աշխատանքը կատարել աշխարհի ցանկացած կետում, այդ իսկ պատճառով մենք ընդգծում ենք մամուլի ազատության կարևորությունը»,- ասել է նա։

Նշվում է նաև, որ Բաղդադում Նիդեռլանդների դեսպանն լրագրողի հարցով կապ է հաստատել նաև Իրաքի ԱԳ նախարարի հետ։

Էմմա Չոբանյան