Ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության կասկածանքով ընդհանուր առմամբ 43 անձի է կալանավորել։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ ԱԱԾ-ի վարույթում պետական դավաճանության հոդվածով հարուցված 10 քրգործ կա։ Այս գործերն առնչվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքին և դրան հաջորդած ժամանակահատվածին։ Ստացվում է, որ ըստ իրավապահ կառույցի, 1,5 տարվա ընթացքում չորս տասնյակից …

