«Թվերը Շիրակի մարզում սարսափելի են»․ անասնագլխաքանակի պատվաստման մտահոգիչ պատկերը

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում մարզային իշխանության, ՀՀ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, համայնքի ղեկավարների, գուղոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում մարզում անասնագլխաքանակի պատվաստումների ցածր ցուցանիշի մասին։

Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը ներկայացրեց մարզի համայնքներում տիրող իրավիճակը։ Պարզվեց, որ թե՛ բրուցելոզ, թե՛ դաբաղ, թե՛ սիբիրախտ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարված են թերի, կան համայնքներ, որտեղ սիբիրախտի դեմ ընդհանրապես պատվաստումներ չեն կատարվել։

ՍԱՏՄ ղեկավարն այս փաստին արձագանքեց զարմանքով․ նա նկատեց, որ Շիրակի մարզում սիբիրախտի բռնկումներ ու հիվանդ մարդիկ են եղել, սակայն սիբիրախտի դեմ պատվաստման նման ցավալի պատկեր կա։

«Գյումրիում բրուցելոզի արյան նմուշառում կատարվել է մոտ 97 տոկոսով պակաս, դաբաղի նմուշառման 540 տոկոս թերակատարում ունենք, սիբիրախտի դեմ պատվաստում ընդհանրապես չի կատարվել։

Ախուրյանում էլ ունենք բավականին լուրջ բացասական ցուցանիշ, արյունը բրուզելոզի պակաս է վերցվել 2670 գլխի մոտ, դաբաղը չի պատվաստվել մոտավորապես 10 հազար գլխի մոտ, սիբիրախտը 16 հազար գլխի մոտ չի կատարվել։

Անիում բրուզելոզի արյան նմուշառումը 150-ով պակաս գլխաքանակի մոտ է արվել, դաբաղը՝  775, սիբրախտը՝ 5000։Աշոցքում բրուցելոզի արյուն չի վերցվել 1120 գլխի մոտ, դաբաղը 5952  գլուխ չի կատարվել, սիբիրախտը՝ 496 ։

Ամասիայում բրուցելոզի արյան նմուշառումը պակաս է վերցվել 553 գլուխ, դաբաղի պատվաստումը՝ 1740 գլուխ պակաս է կատարվել, սիբիրախտը՝ 2400 գլուխ։

Արթիկում 550 գլխի մոտ բրուցելոզի արյուն չի վերցվել, դաբաղը 650 գլուխ պակաս է  պատվաստվել, սիրբիրախտը՝ 6536 գլուխ»,-թվարկեց Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը։

Նա նաև հավելեց, որ Շիրակի մարզում 12 հազար 897 գլուխ ոչխարների մոտ բրուցելոզը չի ստուգվել։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ Շիրակի մարզում երկու անասնատիրոջ նկատմամբ վարչական վարույթ են հարուցել,  նրանց տուգանել են պատվաստումից հրաժարվելու համար։

«Այդ մարդիկ չգիտեն, որ իրենք պատվաստումից հրաժարվելու իրավունք չունեն, չգիտեն, որովհետև իրենց այս մասին ոչ մեկը չի ասել։ Ու այդպես շարունակվելու է, անասնաբույժները չգիտեն, որ իրենց թերացումների համար մենք իրենց էլ ենք տուգանելու։

Շատ դեպքերում չենք կիրառել՝ ասելով այդ մարդիկ ամբողջ օրը տանջվում են, համարյա փող չեն աշխատում և այլն, բայց ստացվում է մեր բարի դրսևորումները սխալ են ընկալվում, պիտի հանձնարարեմ, որ այլևս որևէ մեկը որևէ ձևով ընդառաջ չգնա»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Նա նշեց, որ պատվաստումների պատասխանատուն միայն ՊՈԱԿ-ը չէ, այլ և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ իրենք պատասխանատու են՝ որպես վերահսկող մարմին։

«Թվերն այստեղ իրականում սարսափելի են․ եսխնդրեցի, ինձ տվեցին մարդկանց դեպքերը․ Շիրակի մարզում 2020 թվականին ունեցել ենք բրուցելոզով հիվանդացության 3 դեպք, 2021 թվին՝ 8 դեպք, 2022 թվին՝ 5 դեպք»,-ասաց Գեորգի Ավետիսյանը։

Նա նաև  նշեց, որ 15 օր առաջ միջազգային մասնագետ է եկել, որը պիտի աուդիտ անի և օգնի Հայաստանը դաբաղից ազատ երկիր դառնալուն։

«Եթե դաբաղ ունեցող երկիր ես, քո արտահանումն ամբողջությամբ փակում են բոլոր երկրները։ Իսկ մենք այսօր շատ լուրջ արտահանում ունենք մանր եղջերավոր կենդանիների դեպի արաբական երկրներ և խոշոր եղջերավոր կենդանիներին՝  դեպի Իրաք։ Եթե մենք այսպես պիտի վերաբերվենք մեր դաբաղի պատվաստումներին, վաղը , մյուս օրը այդ արտահանում էլ կկանգնի։ Այսինքն՝ անասնատերերը կամ բիզնեսմենները, որոնք վաղը չեն կարողանա այդ գործն անել, ուղիղ գալու են պատվաստում իրականացնող անասնաբույժների մոտ։

Մեզ համար դաբաղ հիվանդության դեմ պատվաստումն առաջնահերթություն է, և կարծում եմ կարելի է առաջարկել՝ պատվաստում չանողների կամ հրաժարվողներ նկատմամբ ավելի լուրջ պատիժ կիրառել, կարելի է իրավական փոփոխություններ անել, քան այսօր իրականում գոյություն ունի, որովհետև դա ՀՀ տնտեսությանն ուղիղ հարված է»,- նշեց նա։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը հակադարձեց՝  պնդելով, որ Ախուրյանում անասնագլխքանակը սխալ է հաշվել, այդ պատճառով էլ նման ցուցանիշ է արձանագրվել, նա պատվաստումների թերացումների հարցով մեղադրեց նաև ՍԱՏՄ տեղի ներկայացուցչներին՝ նշելով, որ ամեն ինչ համայնքապետների վրա գցել։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ խոսքը ազգաբնակչության անվտանգության, առողջության և կյանքի մասին է, այս հարցը որևէ մեկը որպես պատժիչ մահակ չի կիրառելու, սակայն հորդորեց պատասխանատվությամբ վերաբերվել խնդրին։

Հատուկ հանձնարական հնչեցվեց վերահսկել անասունների տեղաշարժը, շուտով նաև կսկսվի անասունների համարակալումը։

Արմիկ Մովսիսյան