Շինարարություն` առանց նորմերը պահելու․ Երևանի կենտրոնում օդը փոշոտ է թույլատրելիից ավելի․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի Հանրապետության հրապարակին հարող Արամի 2 հասցեում տևական ժամանակ է՝ շինարարություն է իրականացվում․ բնակելի շենք է կառուցվում։ Չնայած դրան՝ շինհրապարակն անցորդներից բաժանող և փոշու արտանետումները նվազեցնող ցանկապատ տարածքում չկա։

Թեև շինարարություն իրականացնողները վստահեցրին, որ ավարտին քիչ է մնացել, սակայն մինչ այդ մարդիկ ստիպված են անցնուդարձ անել փոշու միջով։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը մեզ վստահեցրեց, որ խնդիրն իրենց ուշադրության տիրույթում է։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցներին հանձնարարվել է այցելել տարածք և պարզել՝ ինչու շինհրապարակը սահմանազատված չէ։

Մայիսի 27-ին էլ Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում է տարածքը։ Համայնքային իշխանությունը նպատակ ունի ոչ միայն բարեկարգել տարածքը, այլև այստեղ վերադարձնել ամառային Երևանում հանգստի ու ժամանցի զով անկյուն փնտրող երևանցիներին ու զբոսաշրջիկներին:

Պարզվում է՝ Հանրապետության հրապարակի շինհրապարակը ևս սահմանազատված չէ, միայն փոքր հատվածն է ցանցապատված։ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ տարածքում է ցանցապարիսպ եղել, բայց քաղաքացիների անփութության հետևանքով այն վնասվել է ու պոկվել: «Մարդիկ քանդում-անցնում են, իրենց պետք չէ»,- ասաց Մինասյանը:

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն էլ ընդգծեց, որ տարածքը հիմնովին չսահմանազատելու մի քանի պատճառներ կային․ հիմնականն այն է, որ այդտեղի սալիկները անվնաս մնային։ Շուրջ 3 ամիս իրականացվող հիմնանորոգման ավարտը նախատեսված է հոկտեմբերին։

Մինչ պատասխանատուները փորձում են պարզել, թե ինչու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինհրապարակները չեն համապատասխանում նորմատիվներին, Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակում է մտահոգիչ տվյալներ։ Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը հերթական անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան