ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ թունաքիմիկատներից թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ: 2021 թվականին 2020 թվականի համեմատ նկատվել է թունաքիմիկատներով թունավորումների աճ մանկական բնակչության շրջանում։ Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 23%՝ արձանագրվել է ծնողի անուշադրության, 20.7%-ը՝ բնակչի անփութության և 18.4%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով: …

