100 դրամանոցների չլուծվող հարցը․ե՞րբ Երևանի տրանսպորտը կունենա միասնական տոմսային համակարգ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Երևանի նոր ավտոբուսներում արդեն ավելի քան կես տարի գործող տոմսային համակարգը, մեղմ ասած, խնդրահարույց է: Այս ավտոբուսներից օգտվող քաղաքացիներից շատերը գումարը գցում են ոչ թե 100 դրամանոցներ ընդունող սարքի մեջ, այլ տալիս են տվյալ ավտոբուսի վարորդին: Անցած տարի քաղաքապետարանը ձեռք է բերել 311 միկրոավտոբուս և ավտոբուս, այս տարի նախատեսվում է գնել ևս 200-ը: Քաղաքապետարանի հաշվարկներով՝ ամբողջ ցանցի փոփոխության համար անհրաժեշտ է 850 ավտոբուս: Ավտոբուսների ձեռքբերմանը զուգահեռ, սակայն, քաղաքապետարանում աշխատում են տոմսային նոր համակարգ ներդնելու ուղղությամբ:

Դեռ անցած տարվա հուլիսին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր , որ աշնանը տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ: Արդեն աշնանը քաղաքապետարանը տեղեկացրեց համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթի անցկացման մասին:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանի խոսքով՝ միասնական տոմսային համակարգին անցնելու ամբողջ ներդրումը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մրցույթում հաղթող ճանաչված «Թելսել» ընկերությունը:
Վերադառնալով վարորդների կողմից ուղեվարձը առձեռն ստանալու խնդրին՝  ենթադրվում է, որ մինչև համակարգի ամբողջական ներդրումը, այն կմնա չլուծված:

Դժվար է ասել վարորդները վերցրած գումարը ինչպես են տնօրինում, սակայն քաղաքային իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են կասկածներ հայտնել, որ այդպիսով համայնքի բյուջեի միջոցները գրպանվում են:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի փոխանցմամբ՝ փաստերի առկայության հիմքով շուրջ մեկ տասնյակ վարորդներ ազատվել են աշխատանքից , մոտ 20 վարորդի էլ տրվել են խիստ նկատողություններ:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանի կարծիքով այժմ ուղևարձի յուրացման դեպքերը նվազել են։

Միասնական վճարային համակարգի ներդրումն ուշանալու հետևանոքվ որքան ֆինանսական միջոցներ է կորցնում համայնքը, հայտնի չէ: Հայկ Սարգսյանի փոխանցմամբ քաղաքապետարանը նման հաշվարկներ չի իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե Ալեքսանյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: