Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները պարզել են աստղերի արտահոսքերի մեջ դիտվող խտացումների պատճառները

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: Նրանց ուսումնասիրության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս առկա են մի շարք չլուծված հարցեր: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանի ղեկավարությամբ արդեն 15 տարի այս ուղղությամբ իրականացնում են ուսումնասիրություն` աշխարհում առաջին անգամ կիրառելով նոր մեթոդ՝ սպեկտրալ առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների հետազոտություն․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Հետազոտությունը հնարավորություն տվեց ստանալ այդ արտահոսքերի եռաչափ ընդհանուր պատկերը, որը մեկն է տվյալ շարքի ուսումնասիրությունների շնորհիվ ստացված արդյունքներից: Ապացուցվեց, որ արտահոսքերի մեջ դիտվող խտացումներն առաջանում են պարբերական ժայթքումների, այլ ոչ ներքին ալիքային գործընթացների հետևանքով: Ստացված արդյունքները կարևորագույն նշանակություն ունեն արտահոսքերի առաջացումը և ներքին ֆիզիկան հասկանալու համար»,– ասում է Տիգրան Մաղաքյանը:

Գիտական արդյունքը ստացվել է «Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: Անհրաժեշտ տվյալները ստացվել են Ռուսաստանի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համագործակցության արդյունքում՝ 6 մետրանոց դիտակի միջոցով:

«Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում գրված գիտական աշխատանքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» եվրոպական ամսագրում: Այդ աշխատանքների հղումների թիվը 60-ից ավելի է: