Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ հանրային կապերի բաժինը։ Ողջունելով հյուրերին՝ Քրիստիննե Գրիգորյանը Ֆրանսիայի սենատորներին շնորհակալություն է հայտնել վճռորոշ հայանպաստ քաղաքականության հետևողական իրականացման համար։ Պաշտպան Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները, ընտանիքում բռնության դեմ պայքարի, …

