ԱՄՆ հաշվետվողականության գրասենյակի ներկայացուցիչները Factor TV-ի գրասենյակում էին․ քննարկվեցին ՀՀ Հաշվեքննիչ պալատի գործունեությանը վերաբերող հարցեր

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Factor TV-ի գրասենյակում այսօր ՀՀ հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱՄՆ հաշվետվողականության գրասենյակի ներկայացուցիչների և Factor TV-ի աշխատակիցների մասնակցությամբ։

Հանդիպմանը ներկա են եղել GAO-ի աուդիտի գերազանցության կենտրոնի ավագ փորձագետ Ժանետ Ֆրանզելը, GAO-ի հաղորդակցության փորձագետ Ջուդի Ինգլնդ-Ժոզեֆը, GAO-ի ֆինանսական աուդիտոր Վիլյամ Քորդրին, Factor TV-ի ֆինանսական տնօրեն Անահիտ Սողոմոնյանը, Factor TV-ի լրագրողներ։

Հանդիպման նպատակն էր վեր հանել ՀՀ Հաշվեքննիչ պալատի գործունեությանն առնչվող խնդիրները, լսել մեդիաոլորտի ներկայացուցիչների տեսակետն ու համապատասխան առաջարկություններ անել Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հաշվեքննիչ պալատի արտաքին հաղորդակցությանը, հաշվեքննությունների արդյունքներին։

ԱՄՆ հաշվետվողականության գրասենյակի ներկայացուցիչները անդրադարձել են նաև ամերիկյան գրասենյակի կատարած աշխատանքին ու փորձին։ Առաջարկներ են հնչել Հաշվեքննիչ պալատի գործունեության թափանցիկության, աշխատանքի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ։ ԱՄՆ հաշվետվողականության գրասենյակի ներկայացուցիչներն ընդգծել են Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների մատչելության և հասարակության հետ հաղորդակցության մակարդակի բարձրացման կարևորությունը։ Կարևորվել է քաղհասարակության և մեդիա կազմակերպությունների դերը աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում։

Factor TV-ի լրագրողները հարցեր են ուղղել Հաշվեքննիչ Պալատի գործունեության, ԱՄՆ-ում համանման կառույցի աշխատանքի, լրագրողների հետ համագործակցության վերաբերյալ։

Ընդգծվել է Հաշվեքննիչ պալատի աշխատանքի ավելի ակտիվ լուսաբանման, հասարակության համար ավելի մատչելի ներկայացման անհրաժեշտությունը։ Լրագրողները ներկայացրել են Հաշվեքննիչ պալատի գործունեության լուսաբանման փորձն ու արել առաջարկներ։

 

Անժելա Պողոսյան