ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Վահե Ղալումյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են հանել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթներից մեկով նախատեսված այն սահմանափակումը, որով ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ուստի, այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամին: «Տեղական …

