Առատ ձյան պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ …