Կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Լուրեր

09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
Բոլորը

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և բաձրաստիճան այլ անձինք:

Պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից 13 երկրների անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը: Հայաստանի դրոշակակիրը Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանն էր:

Արդեն այսօր մեկնարկում է նաև մրցումային ծրագիրը: Առաջին մեդալները կշնորհվեն հուլիսի 29-ին՝ լողորդներին, իսկ հուլիսի 30-ին՝ լողորդներին և գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչներին:

Այսօր առավոտյան ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինն ընդունել է Մարզական խաղերի մասնակից բոլոր 13 երկրների պատվիրակությունների ղեկավարներին և սպորտի ոլորտի պատասխանատուներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա հիանալի միջոցառում է պատանիների համար՝ ծանոթանալու, մրցելու և իրենց ապագա մրցակիցներին ճանաչելու համար. «Եթե նախորդ Խաղերին Հայաստանը սիմվոլիկ մասնակցություն է ունեցել՝ ընդամենը մեկ հրաձիգով, ապա այս տարի արդեն 22 մարզիկով ենք մասնակցում և հաղթանակների մեծ ակնկալիքներ ունենք: Մեզ համար սա իսկապես կարևոր միջոցառում է»‎:

Հայաստանի պատվիրակները երեկ մասնակցել են նաև մարզական ավանի բացման արարողությանը:

Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ կմասնակցի Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թայիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը կանցկացվեն հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Վլադովոստոկում»,- ասված է հաղորդագրությունում։