Ամերիկյան կառավարությունն ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել են ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ բանկի ակտիվները։ Ինչպե՞ս այդ պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա․ Factor TV-ն հնարավոր հետևանքների մասին հարցում ուղարկեց ՎՏԲ-Հայաստան բանկ։ Բանկն ի պատասխան հայտարարություն տարածեց՝ նշելով, որ այս պահին շարունակում են մատուցել ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ։ «Կիրառված սահմանափակումները չեն ազդում …