«Մանչեսթեր Յունայթեդը» չեղարկել է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության հետ կնքված 40 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հովանավորչական պայմանագիրը, գրում է Daily Mail-ը: Այս քայլը պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման և տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեքշաբթի «Յունայթեդը» Titan Airways-ի հետ մեկնել է Մադրիդ: «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մենք հանել ենք «Աերոֆլոտ»-ի հովանավորության իրավունքները։ …