Պետական վերահսկողություն օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ չի եղել․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագծի վերամշակված տաբերակը, որով առաջարկում են արդիակացնել այն:

«Միայն e-draft.am կայքում տեղադրելով՝ հնարավոր չէ ամբողջությամբ վերափոխել կամ վերաիմաստավորել պետական գաղտնիք հանդիսացող և ընդհանրապես սահմանափակ շրջանառության տեղեկատվության վերաբերյալ իրավակարգավորումները: Խնդիրը համակարգային է, այն վերաբերում է ընդհանրապես օրենսդրական գործընթացներին»,- «Տեղեկությունը պետական գաղտնի՞ք է, թե ոչ․ ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Փորձագետի դիտարկմամբ՝ օրենսդրության կարգավորման համար շատ կարևոր է պրակտիկան:

«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ այս օրենսդրական փաթեթում, կապված է օպերատիվ հետախուզական գործունեության ոլորտի հետ. կարելի է ասել, որ հանրային արդյունավետ վերահսկողություն օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ չի եղել և չի կարելի ակնկալել, թե առաջիկայում այս փաստաթղթոով կլինի, հնարավոր չէ: Օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն առավելապես առնչվում է մարդու իրավունքների և ազատությունների սահմափակումներին և խախտումներին.  դատախազական վերահսկողության մեխանիզմները բավականին սահմանափակ են եղել պրակտիկայում, այնպես որ ցանկալի է, որ օրենքը դիտարկվի նաև այլ օրենսդրական ակտերի լույսի ներքո»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: