Աղետներին պիտի պատրաստ լինենք՝ ներգրավելով պետական համակարգին․ ռիսկերը կառավարելու օրենք է մշակվում․ Արմեն Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 12:06
«Ներքին կարգով եք մրցույթ անում», «Խնդրում եմ լռեք և լսեք». Զարոկյանն ու Ավինյանը բանավիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 12:05
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 11:58
Նախատեսվում է ընդլայնել հայրենիքի պաշտպանության ժամանակ տուժած զինծառայողների և զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքները
21.04.2026 | 11:49
Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից
21.04.2026 | 11:42
Laureus․ Հայտնի են տարվա լավագույն մարզիկն ու մարզուհին
21.04.2026 | 11:33
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Բաղրամյան պողոտայի հողամասի նկատմամբ սեփականության պետական գրանցումը
21.04.2026 | 11:25
Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը
21.04.2026 | 11:17
Իրանի պատվիրակությունը գերագույն առաջնորդից «կանաչ լույս» է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Axios
21.04.2026 | 10:58
ԱՄՆ սենատորները նամակներով դիմել են Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով կանխել ՌԴ-ի ապատեղեկատվությունը Հայաստանի ընտրությունների նախաշեմին
21.04.2026 | 10:46
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 10:40
Աշխարհի գավաթ․ Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 10:32
Դիտարկեք Բաքու այցի հնարավորությունը, կինս պատրաստ է միանալ․ Ռուբեն Վարդանյանը ուղերձով դիմել է ՄԻՊ-ին
21.04.2026 | 10:28
Ադրբեջանն այսօր դիզվառելիքի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Հայաստան
21.04.2026 | 10:19
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
21.04.2026 | 10:10
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Factor TV-ի հարցազրույցում ներկայացնում է Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացով պայմանավորված ԱԻՆ-ում սպասվող փոփոխությունները։ Նրա ղեկավարած գերատեսչությունը կընդգրկվի ՆԳՆ-ի կազմում, հետևաբար՝ օպտիմալացումներ, կրճատումներ կլինեն ԱԻՆ-ի ստորաբաժանումներում։ Ըստ նախարարի՝ ՀՀ կառավարությունն ԱԻՆ-ին աննախադեպ ծավալի՝ 1․2 մլրդ դրամի գումար է տրամադրել՝ նոր տեխնիկա գնելու նպատակով, քանի որ ունեցածն արդեն մաշված է։ Հրդեհներ, երկրաշարժներ, սողանքներ, ջրհեղեղներ, պատերազմով պայմանավորված արտակագ իրավիճակները գալիս են ակնթարթորեն։ Դա նշանակում է՝ պետությունը պետք է արդեն իսկ ենթակառուցվածքներ զարգացրած ունենա՝ տեխնիկա, կադրային անհրաժեշտ բազա, տարածքային ուժեղ ստորաբաժանումներ, որպեսզի ակնթարթորեն արձագանքի իրավիճակին։ Ըստ նախարարի՝ նոր օրենք է մշակվում, որը կենտրոնանալու է ոչ թե աղետներին արձագանքելու, այլ՝ կանխարգելելու մեխանիզմների վրա․ «Աղետներին պիտի պատրաստ լինենք՝ ներգրավելով պետական համակարգին, համայնքներին»։ 2020-ի պատերազմի ժամանակ ՀՀ-ում և Արցախում հիշեցին, որ ապաստարաններ են անհրաժեշտ, որոնք ոչ միայն ապահով կլինեն, այլև կահավորված կլինեն անհրաժեշտ տեխնիկայով, լուծումներով։ Եթե պատերազմ լինի ՀՀ-ի դեմ և հրթիռակոծվի օրինակ՝ Երևանը, էլ չեմ ասում մարզերի բնակավայրեր, արդյո՞ք մեծաթիվ զոհեր չենք ունենա ապաստարաններ չունենալու պատճառով։ Ըստ նախարարի՝ մոնիթորինգ են արվում առկա ապաստարանների ենթակառուցվածքները, դրանք հաճախ հայտնաբերվում են աղբով լցված, դուռը փակ։ Արմեն Փամբուխչյանը խոսել է նաև ներքաղաքական հարցերից, նշելով, որ ընդդիմության բոլոր քայլերը ձախողվել են և վարչապետի հրաժարականի հարցը ևս արհեստածին է։

-Պարո՛ն Փամբուխչյան, Հայաստանում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կներառվեն Ոստիկանությունը, Միգրացիայի ծառայությունը, ԱԻՆ-ը՝ Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը և մյուս վարչությունները: Սպասվում են նաև որոշակի կադրային կրճատումներ. ո՞ր վարչություններից և ի՞նչ քանակով կադրեր կկրճատվեն։
-Ըստ նախագծի՝ ՆԳՆ-ն ստեղծվելու է ԱԻՆ-ի հիմքի վրա, այսինքն՝ շրջանառության մեջ դրված նախագծով նախատեսվում է, որ օրենքն ընդունվելուց հետո ԱԻՆ-ը կվերանվանվի ԱԳՆ-ի, այնուհետև կլինի որոշակի անցումային շրջան, որից հետո տեղի կունենա Ոստիկանության և Միգրացիոն ծառայության հետ վերամիավորում: Հիմքում ոչ թե կրճատումներն են, այլ օպտիմալացումը և կրկնվող գործառույթների միավորումը: Ավելորդ գործառույթների վերացում տեղի կունենա, օրինակ՝ կադրերի վարչությունների մեկտեղում կլինի, օպտիմալացման արդյունքում կադրային կրճատում կլինի, բայց չեմ կարծում, թե շատ մեծ ծավալի կլինի, հետագայում դա ավելի հստակ կլինի:
-Իսկ ՆԳՆ նախարարը Դո՞ւք եք լինելու:
-Նման քննարկում չկա, քաղաքական թիմում չի քննարկվել, թե ով է լինելու ՆԳ նախարարը: Ներկա պահին կա նախագիծ, և աշխատում ենք իրականացնել այդ նախագծը. ԱԻՆ-ն ունի ներքին աշխատանքային խումբ, որը զբաղվում է մեկտեղումներով, որպեսզի հետագայում դյուրին լինի ՆԳՆ վերակազմակերպումը:
-ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորված է և մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, իհարկե, անմեղության վարկածը հարգելով՝ դատական վճռից հետո նոր կարելի է պնդել մեղադրանքի իսկության մասին: Ըստ Ձեզ՝ բացառվա՞ծ են ԱԻՆ-ում կոռուպցիոն մեխանիզմները, ի՞նչ կարող եք այդ մեխանիզմների մասին հանրությանը ներկայացնել, ի՞նչ ծավալ են կազմում, կարողանո՞ւմ եք կանխարգելել:
-Կարող եմ վստահաբար ասել, որ ներկա պահին ԱԻՆ գործառույթներն իրականացվում են միմիայն օրենքի շրջանակներում և օրենքի տառին համապատասխան, այդ մասով կա շատ խիստ հանձնարարական, և այն թիմը, որը համալրվել և աշխատում է այսօր, ամեն ինչ անում է, որպեսզի բացառվի որևէ ապօրինի դրսևորում մեր նախարարությունում: Մենք բաց ենք՝ աշխատելու իրավապահ համակարգի հետ, որպեսզի իրենց կողմից ևս վերահսկվի և բացառվի ապօրինի վարքագիծը ԱԻՆ-ում:
-Սեպտեմբերից խորհրդարանական ընդդիմությունն ուզում է վերադառնալ խորհրդարան՝ իրենց օրակարգով. արդյոք դա կլինի վարչապետի հեռացման օրակարգը խորհրդարան բերելը և քվերակության դնելը, ստորագրահավաք անելը, թե ոչ, դեռ չեն բացահայտում, բայց նախկինում ակնարկել են այդ մասին: Դուք ի՞նչ եք սպասում թեժ աշնանը:
-2020 թվականի նոյեմբերից հետո խորհրդարանական ընդդիմադիր ուժերն ինչ օրակարգով քաղաքական պրոցես են սկսել, դա տապալվել է, անգամ ընտրություններում թեև մոտ 30 տոկոս քվե են ստացել, բայց դա ևս իրենց օրակարգի տապալումն էր, քանի որ ակնկալում էին լինել մեծամասնություն, բայց ՀՀ քաղաքացիներն այդ օրակարգը չեն համարել իրենց օրակարգը: Քաղաքացին հասկանում է, որ ընդդիմության օրակարգն արհեստածին է, ոչ ազնիվ ու դրա համար էլ չի աջակցում: Եվ 2022-ի ապրիլից սկսած պրցեսը ևս տեսանք, թե ինչ ավարտ ունեցավ: Ընդդիմությունը հիմա էլի ամպագորգոռ հայտարարություններ է անում, որի հիմքում «վեհ» գաղափարներ են դրվում, բայց այդ օրակարգն ի սկզբանե տապալված է և չունի հաջողելու որևէ շանս:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան