Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի …

