Խանջյան 7 հասցեի շենքը կքանդվի, գերակա շահ է ճանաչվել․ ինչի՞ց են դժգոհ բնակիչները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Բոլորը

Երևանի Խանջյան 7 հասցեում գտնվող այս շենքը կքանդվի՝ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Որոշումը Կառավարության հուլիսի 28-ի նիստի ժամանակ է կայացվել, ընդունվել չզեկուցվող հարցերի փաթեթով։ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման՝ դեռևս 2015 թվականին ընդունված հայեցակարգով իրացման սահմաններում ներառված էր նաև բազմաբնակարան այս շենքը: Նախագծում նշվում է, որ դա բխում է կառուցապատման հայեցակարգից, այն է՝ ապահովել եռաճառագայթ հիմնական տրանսպորտային և հետիոտն մոտեցումներ տարածքը երիզող երեք գլխավոր փողոցներից՝ Տիգրան Մեծ, Խանջյան և Բյուզանդ, որոնք բացվում են կենտրոնական օղակաձև հրապարակի վրա:

Տարածքն այս պահին ամբողջապես բաժանված է տարբեր ներդրող ընկերությունների միջև, կառուցապատողներն աշխատում են իրացման և նախագծերի մշակման ուղղությամբ:  Ըստ հիմնավորման՝ նախորդ դարի 30-ականների շենքը, որը կառուցված է հանրակացարանային, միջանցքային սկզբունքով և արդեն հնամաշ է, անհրաժեշտ է ներառել իրացման սահմաններում:

Շենքի բնակիչները տեսախցիկի առաջ խոսել առայժմ չեն ուզում, բայց կադրից դուրս զրույցների արդյունքում պարզ դարձավ, որ մեծ մասը համաձայն կլինի որոշման հետ, եթե փոխհատուցումը համապատասխան լինի։ Ըստ նրանց՝ եթե տարածքում բնակարանների 1 քմ-ի գները սկսվում են 3000-4000 դոլարից, ապա իրենց առաջարկվում է 1200 դոլար։

Բնակիչներից մեկն այսօր հրավիրված ասուլիսին էր ներկա։ Ռուբեն Աթոյանն իր ու հարևանների անունից ներկայացրեց դժգոհությունները։ Ասում է՝ իրենց հետ որևէ մեկը չի հանդիպել, ոչինչ չի ասվել, միայն նամակներ են ստանում գնահատումների մասին, որտեղ նշված գները շուկայական գների հետ, ըստ Ռուբեն Աթոյանի, կապ չունեն։

Շենքը սահմանափակումների տակ է արդեն 20 տարի, բնակարաններում ոչ մի նոր գրանցում չէր իրականացվում, ասում է բնակիչը։ Անորոշությունը հիմա էլ շարունակվում է։

Որպես վատ օրինակ՝ հիշում են Ֆիրդուսի տարածքի այլ բնակիչների փորձը, երբ, նրանց խոսքով, անհամարժեք փոխատուցումներով զրկվեցին իրենց սեփականությունից։ Խնդիրը մտահոգում է նաև իրավական ոլորտի ներկայացուցիչներին։;

Այս տարածքի՝ գերակա շահի ճանաչման հերթական որոշումն ընդունվել էր 2018-ի մարտին, մեկնարկել էր իրացման գործընթացը։ Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի՝ գնահատման գործընթացը չի եղել մցակցային, եղել են մի շարք խախտումներ, և մարդիկ զրկված են եղել այդ խոչընդոտները հաղթահարելու հնարավորությունից։

Դեռևս 1995 թվականին ընդունված «Անշարժ գույքի մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը չէր կարող դադարեցնել սեփականության իրավունքը, այդ թվում՝ բացառիկ գերակա շահի պատճառաբանությամբ, այդ իրավունքը կարող էր դադարեցվել սեփականատիրոջ և Կառավարության միջև բանակցության պարագայում։ Համաձայնության չգալու դեպքում՝ դատական կարգով էր հարցը լուծվում, սակայն 1998 թվականից հետո տարբեր փոփոխությունների արդյունքում պետական կարիքի համար գույքի օտարումն այժմ կարող է իրականացվել Կառավարության որոշմամբ։ Վերջին որոշումը 2018 թվականին էր, երբ Կառավարությունը նախկին որոշումներն անվավեր ճանաչեց և ընդունեց նույն տարածքների վերաբերյալ նոր որոշում։

2018-ի հեղափոխությունից հետո սպասելիքներն այլ էին, բայց չարդարացան, ասում է բնակարանից զրկված Սեդրակ Բաղդասարյանը։ Կառուցապատողների ընտրության գործում նա կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Որպես օրինակ՝ նշում է, որ դեռ 2005-ին կառուցապատման իրավունքը տվեցին Glendale hills ընկերությանը, որը պարտքեր ուներ։

Մինչ այս, Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան նշել էին, որ սեփականությունը կարող է օտարվել` ձեռք բերողի և օտարման ենթակա սեփականության տիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը: Անհամաձայնության դեպքում օտարված անշարժ գույքի սեփականատերը կարող է դիմել ցանկացած փորձագիտական կենտրոն՝ անշարժ գույքի վերաբերյալ համապատասխան փորձաքննություն իրականացնելու համար: Եթե օտարման պայմանագրի նախագիծը սեփականատիրոջն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռք բերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը: Եթե յոթ օրվա ընթացքում կրկին չի կնքվում պայմանագիրը կամ սեփականությունը չի օտարվում, ապա ձեռք բերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան