Ստամբուլի քրեական դատարանը հաստատել է թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ ապրիլի 25-ին հրապարակված ցմահ ազատազրկման վճիռը և մերժել նրա դեմ բողոքը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը քննարկել է ամբաստանյալի փաստաբանների ներկայացրած բողոքը։ Դատարանը որոշումն օրինական է ճանաչել և մերժել վճռի դեմ բողոքը։ Որոշումն ընդունվել է միաձայն»,- ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ Թուրքիայի իշխանությունները …

