Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները․ հայտարարություն

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, հանդես են եկել հայտարարությամբ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ։ Կազմակերպությունները նշում են, որ սույն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումներն ու առաջարկությունները։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև․

«Կառավարության՝ 21․07․2022թ․ նիստում ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, որը չի արտահայտում քաղաքացիական հասարակության դիրքորոշումները և առաջարկությունները։ ՀՀ արդարադատության նախարարությունն այդպես էլ չի տրամադրել պատասխան կամ պատճառաբանություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դիրքորոշումների և առաջարկությունների ընդունման կամ մերժման վերաբերյալ, ինչը չի համապատասխանում իրավական ակտերի նախագծերի մշակման մասնակցայնության և բովանդակային հանրային քննարկման սկզբունքներին։

Նախկինում գործող՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրականացրել են համապարփակ մշտադիտարկում և հրապարակել զեկույցներ ։ Զեկույցները վկայում են նախորդ ռազմավարության կատարման շուրջ մի շարք խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացնում ռազմավարության բարելավմանն ուղղված փոփոխություններ կատարելու բազմաթիվ առաջարկություններ։ Տվյալ առաջարկները ներկայացվել են Արդարադատության նախարարություն ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ առձեռն՝ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի հանդիպումներին։ Նոր ռազմավարության նախագծի վերաբերյալ ներքոնշյալ կազմակերպությունները ներկայացրել են առաջարկներ նաև հանրային քննարկումների փուլում ։
Նոր ռազմավարությունը մի կողմից կրկնում է նախորդ ռազմավարության՝ սահմանված ժամկետներում չկատարված գործողությունները՝ նախատեսելով նոր ժամկետներ, մյուս կողմից ամրագրում է նոր գործողություններ, որոնք պիտանի և բավարար չեն ռազմավարության ընդունմամբ ակնկալվող նպատակի իրագործման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, հիմնական խնդիրները հանգում են հետևյալին․

⮚ Դատական համակարգի բարեփոխումների կենտրոնում շարունակում է լինել դատավորների վեթինգ իրականացնելու հարցը, ինչը դեռևս 2018 թ.-ից առաջարկվել է ՀՀ կառավարությանը մանրամասն ճանապարհային քարտեզի և օրենսդրական առաջարկների հետ միասին։ Այնուհանդերձ, նոր ռազմավարությամբ դատավորների վեթինգն ամրագրված չէ որպես ռազմավարական գործողություն։

⮚ Արձանագրվել են փաստահավաք հանձնաժողովի մանդատի, անկախության, հաշվետվողականության և ներկայացուցչականության երաշխիքների հետընթաց։ Մասնավորապես՝ Ռազմավարությամբ նախատեսվել է փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի շրջանակներում, մինչդեռ փաստահավաք հանձնաժողովի անկախ կարգավիճակի բացառումը կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքի անաչառությունն ու օբյեկտիվությունը։

⮚ Դատախազության համակարգի համար նախատեսված բարեփոխումները հատվածային են և ոչ բավարար՝ համեմատած նախորդ Ռազմավարության նույնանուն ուղղության հետ, միակ գործողությունը դատախազական համակարգում բարեվարքության պարբերական գնահատում իրականացնելն է, մինչդեռ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ նախատեսվում էր դատախազական համակարգում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ որակավորման հանձնաժողովի ձևավորման և էթիկայի հանձնաժողովի կազմավորման կանոնների փոփոխություն, էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում գլխավոր դատախազի ազդեցության նվազեցում, դատախազության ինքնավար, ներկայացուցչական մարմիններում դատախազների ներգրավվածության աստիճանակարգվածության փոփոխություն և այլն: Մեր կողմից առաջարկվել էր նաև դատախազության համակարգի համար Կոլեգիալ որոշում կայացնող մարմնի՝ խորհրդի ստեղծումը՝ որպես համակարգի անկախության և անաչառության բարձրացման երաշխիք (փոխկապակցված է սահմանադրական բարեփոխումների հետ), որը սակայն տեղ չի գտել նոր ռազմավարության մեջ։

⮚ Չեն իրականացվել և Ռազմավարությունից դուրս են թողնվել այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչարարության արդյունքում խախտված իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովումը, վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետ մեխանիզմների ներդնումը:

⮚ Ռազմավարությունն ունի ենթաօրենսդրական ակտի կարգավիճակ, ինչը բացառում է օրենսդիր մարմնի կողմից դրա կատարումն ու արդյունավետությունը գնահատելու ցուցիչներ սահմանելն ու Ազգային ժողովի կողմից դրա հաստատելը։

⮚ Բացակայում է նախորդ՝ 2019-2023 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարողականը, գործողությունները չկատարելու կամ մասնակի կատարելու պատճառները և խոչընդոտները։

Մեր կողմից բարձրացված խնդիրները և առաջարկությունները վերը թվարկվածով չեն սահմանափակվում և ընդգրկում են Ռազմավարության գրեթե բոլոր նպատակներն ու ուղղությունները։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նշում ենք, որ չնայած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը պարունակում են արդարադատության համակարգի զարգացման համար որոշակի բարենպաստ միջոցառումներ, դրանք չեն արտահայտում քաղաքացիական հասարակության կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված լուծումները։ Միաժամանակ, տվյալ ռազմավարական փաստաթղթերը մշակվել են ոչ բավարար հանրային մասնակցությամբ, ինչը չի համապատասպանում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործության սկզբունքներին։

Քաղաքացիական վերահսկողությունը կարևոր դեր է խաղում իրավական, ժողովորդավարական պետության զարգացման գործում։ Հետևաբար, հանրային նշանակություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և ընդունման գործընթացը պետք է ընթանա հասարակության լայն շրջանակների պատշաճ մասնակցության ապահովմամբ։ Ո՛չ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի իրագործումը համակարգող խորհրդի, ոչ էլ Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը չէր համապատասխանում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքներին, աշխատանքներում բացակայում էին մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կառուցակարգերը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք 2022-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում, ինչպես նաև ծրագրի բարելավման, մշտադիտարկման և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով ձևավորվող Մշտադիտարկման խորհրդի գործունեությունը և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կազմակերպել բաց երկխոսության, քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացներին հասարակության մասնակցության կանոններին և սկզբունքներին համապատասխան»։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ