ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2021թ. ընթացքում թրաֆիկինգի դեմ քրեաիրավաան պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների գործունեության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ այդմ՝ 2021թ. ընթացքում նման դեպքերի առթիվ հարուցվել է 16 քրեական գործ, որը 60%-ով ավելի է 2020թ. համեմատ: Նշվածներից 7-ը վերաբերել են աշխատանքային շահագործմանը, նման …