Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: «Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել: Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

