ԱՄՆ Սենատը կքվեարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու հարցի շուրջ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ԱՄՆ Սենատը պատրաստվում է վավերացնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը, ինչը կարևոր քայլ է արևմտյան դաշինքի արագ ընդլայնման ուղղությամբ և ԱՄՆ-ի աջակցության ցուցադրությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, գրում է VOA-ն:

Սենատորները երկու երկրների դեսպաններին հրավիրել են՝ ականատես լինելու պատմական բանավեճին և քվեարկությանը, որը նոր դարաշրջան կբացի Հյուսիսատլանտյան դաշինքում:

Նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել սկանդինավյան երկու երկրների՝ դաշինքին արագ անդամակցելու օգտին, որոնք նախկինում ռազմական դաշինքների անդամ չեն եղել: Վավերացման բանաձևը Կոնգրեսում ստացել է երկկողմանի աջակցություն։

«ՆԱՏՕ-ի մեր դաշինքն այն հիմքն է, որը երաշխավորում է ժողովրդավարությունը Արևմտյան աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո»,- ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը։

Նրա խոսքով՝ ինքն ու հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը պարտավորվել են, որ Սենատը կհաստատի վավերացման բանաձևը «որքան հնարավոր է շուտ», որպեսզի ամրապնդի դաշինքը ռուսական վերջին ագրեսիայի լույսի ներքո:

Բայդենը հուլիսին արձանագրություններն ուղարկել է Սենատ՝ ստուգման համար՝ սկսելով անսովոր արագ գործընթաց սովորաբար դանդաղ ընթացք ունեցող Կոնգրեսում:

Տաթև Ֆռանգյան