«Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Բաքվի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին: «Այն բանից հետո, երբ մենք ասացինք, որ պարզ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը թյուր, սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականն այնպիսին …