Շվեդիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը կալանավորվել է
Հասարակություն
03.08.2022 | 14:08Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 2-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 36-ամյա Մխիթար Ս.-ն, որը Շվեդիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրանյութ պահելու մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: