ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք հետևում ենք զարգացումներին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Հարցին, թե …