ՌԴ ՊՆ-ն արձանագրել է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է նկատվում։ Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հրապարակած՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա ամփոփագրում։

Ռուսական պաշտպանական գերատեսչությունն արձանագրել է, որ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը։

«Իրավիճակը զորախմբի պատասխանատվության գոտում սրվել է. Սարիբաբա բարձունքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ, միջոցներ է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսական կողմը, սակայն, ոչինչ չի նշում անօդաչուներով հասցված հարվածների մասին, որի մասին նույնիսկ Ադրբեջանի ՊՆ-ն է հայտարարել։

Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ռազմական սադրանքի հետևանքով 2 զոհի և 14 վիրավորի մասին։