ՀՀ վարչապետի աշխատակազմը «Քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրով 47 մլն դրամ կհատկացնի կազմակերպություններից մեկին: Թե որ կուսակցությանը, ՀԿ-ին կամ արհմիությանն է այդ գումարը փոխանցվելու՝ կառավարության որոշման նախագծում չի նշվում: Նկարագրության հատվածում գումարի փոխանցման բաժնում որպես հիմնավորում նշված է «քաղաքացիական հասարակության զարգացում» ձևակերպումը: Նախագծի մի հատվածն ընդգրկվել է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում, իսկ …