Մարտի 3-ին ժամը 01:40-ից հետո Ուկրաինայի մայրաքաղաքում հզոր պայթյուններ են որոտացել։ Դրանք լսվել են Կիևի տարբեր թաղամասերում։ Ինչպես UNIAN-ին հայտնել են ականատեսները՝ պայթյուններ են լսվում Պեչերսկի, Գոլոսեևո շրջաններում։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև «Ժողովուրդների բարեկամություն» մետրոյի կայարանի տարածքում։ Քաղաքում օդային տագնապ է հայտարարված։ Մայրաքաղաքի բոլոր բնակիչներին կոչ է արվել անհապաղ մտնել ապաստարաններ։ Մանրամասները՝ տեսանյութում …