Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը գնահատում ենք որպես հետքայլ պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքներից․ ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ հանրային քննարկման դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծի ընդունումը գնահատում ենք որպես հետքայլ պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքներից։ 

 

Կարծիքում ընդգծվում է ՀՀ ժողովրդավարական պետության իրավական համակարգին ներդաշնակ, միջազգային լավագույն փորձն արտացոլող Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը։

 

Նախագիծը չի արտացոլում մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշումը, բավարար հիմնավորված և պատճառաբանված չեն նախատեսվող կարգավորումները, որոնք որոշ դեպքերում հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքներին։

 

Հակիրճ, թե ինչի մասին է նախագիծը։

 

Նախագծով, ի թիվս այլնի, առաջարկվում է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  37-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը՝ սահմանելով վեցամսյա ժամկետ։ Նախատեսվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չի լինելու։ Առաջարկվում է Օրենսգրքի 219.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմնի կողմից իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով։

 

Վերոնշյալ կարգավորումները հակասում են արդյունավետ վարչարարության սկզբունքներին, անձի՝ իր իրավունքներին վերաբերվող գործին մասնակցելու և լսված լինելու իրավունքին։

 

Անհրրաժեշտ է․

  1. Նախագիծը հանել շրջանառությունից,
  2. Ձեռնամուխ լինել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի ընդունմանը։

 

Կարծիքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ