Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ի թիվս օրակարգային այլ հարցերի՝ երկրի ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների, մասնավորապես՝ անսթափ վիճակում մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցող ողբերգական պատահարների և խուլիգանական դրդումներով …

