Եթե ԿԲ-ն իջեցնի տոկոսադրույքը, դոլարը կբարձրանա մինչև 430 դրամ, բայց ոչ ավելի․ Աղասի Թավադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է գնաճի վերաբերյալ նոր տվյալներ։ Դրանց և այլ թեմաների մասին Factor TV-ն զրուցել է Tvyal.com հարթակի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։

-Պարո՛ն Թավադյան, նախ գնաճի թարմ թվերից խոսենք։ ՍԳԻ-ն 9,3 տոկոս է, որը 1 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա նկատմամբ։ Ըստ էության, ունենք գնաճի դանդաղում։ Ինչպե՞ս եք գնահատում սա, ինչի՞ շնորհիվ է ապահովվել այս նվազումը։

-Նախ ասեմ, որ Հայաստանի գնաճը ոչ այնքան ներքին մոնետար գործոն է, այլ ավելի շատ նրա ազդեցությունը կախված է համաշխարհային գնաճից։ Եթե նայենք համաշխարհային միջին գնաճը և ՀՀ գնաճը, ապա Հայաստանի գնաճը 3-6 ամիս լագով (հապաղումով) կրկնում է համաշխարհային գնաճը։ Այսինքն, զուտ կարող ենք նայել՝ ինչ վիճակում է համաշխարհային գնաճը, նույնը մի քանի ամիս մեզ մոտ է լինելու։

Այս պահին համաշխարհային գնաճը բավականին բարձր է։ Դա նշանակում է, որ ՀՀ-ում էլ մոտակա մի քանի ամիսների ընթացքում սպասվում է համեմատաբար բարձր գնաճ։

–Ամեն դեպքում՝ ունենք տեմպի նվազում։ Եթե Ձեր ասած լագով նայենք, ապա հետագայում սպասվում է, որ գնաճը կարող է ավելի բարձրանալ, որովհետև աշխարհում ավելի բարձր է։

-Միգուցե և դա հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց 0,25 տոկոսային կետով։ Ինչքան վերաֆինանսավորման տոկոսադրույքը ցածր լինի, այնքան տնտեսությունն արագանում է, այնքան տնտեսությունն ազատ է շնչում։ Սակայն դա որոշակի ռիսկեր ունի․ հավելյալ գնաճի ռիսկեր է պարունակում։

Սակայն կարելի էր տոկոսադրույքը իջեցնել, որովհետև արդեն իսկ ունենք 1 տոկոսային կետի գնաճի նվազում, որը որոշակի ազդակ է հանդիսանում, որ հիպերինֆլյացիայի վտանգ չկա։ Այսինքն, կարելի է թուլացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճնշումը տնտեսության վրա, որը իր հերթին կարող է արժեզրկել դրամը և բարձրացնել դոլարի կուրսը, ճիշտ է՝ մի քիչ ավելի, ոչ թե մինչև 480 դրամ։

–Գիտենք, որ Ռուսաստանից շատ դոլար է եկել այստեղ, և նաև դրա հաշվին ունենք նոր փոխարժեք։ Երբ Ռուսաստանից այդ դոլարը սկսի այլևս չգալ, ի՞նչ է լինելու։

-2015 թվականից մեր մոտ փոխարժեքը 480 դրամ է։ Մե՛նք ենք սովոր դրան։ Եվ մենք նաև մեր մեծ գործարքները կնքում ենք դոլարով՝ մեքենաներ, տներ, և խնայողությունների մի մասը նույնպես պահում ենք դոլարով։ Եվ սա մեծ հարված է նաև այդ մարդկանց համար։

Ինչքա՞ն կտևի այս իրավիճակը։ Մինչև այն ժամանակ, երբ Կենտրոնական բանկը իջեցնի տոկոսադրույքը։ Այն պահին, երբ Կենտրոնական բանկը որոշի իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարելի է սպասել, որ փոխարժեքը, այսինքն հայկական դրամը կսկսի արժեզրկվել, բայց ոչ այն մակարդակին, ինչ ակնկալում ենք։ Կարող է դոլարը բարձրանալ մինչև 430 դրամ, երևի թե։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան