Բացահայտվել է 2015-ին կատարված հանցագործությունը. գործը դատարանում է. ՔԿ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է դեռևս 2015թ. հունվարի 15-ին Լոռու մարզի երկու բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքը:

Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նշված օրը՝ վաղ առավոտյան, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել՝ կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ երկու երիտասարդի՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, քննչական խմբի և ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում, պարզվել էր, որ դեպքը տեղի էր ունեցել գիշերային ակումբում՝ վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես, քննությամբ պարզվել էր, որ 2015թ. հունվարի 14-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գիշերային ակումբում վիճաբանություն էր ծագել նշված երիտասարդների և ակումբի մեկ այլ այցելուի միջև, ինչը շարունակվել էր գիշերային ակումբի բակում, ապա նաև՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հարակից տարածքում գտնվող մեկ այլ գիշերային ակումբի մոտ, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածել էր երիտասարդներից մեկի գլխին և ձախ ենթակողային շրջանին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս, իսկ վերջինիս ընկերոջը, ով փորձել է միջամտել վիճաբանությանը, հարվածել էր որովայնի առաջային պատին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, այնուհետև դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչ է. վերջինս որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչը 2022թ. մայիսի 29-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Քրեական գործով կասեցված վարույթը նույն օրը վերսկսվել է, և քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), որը համապատասխանում է 2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերին: Դատարանը որոշում է կայացրել՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը կրկնակի քննության առնելու միջնորդությունը բավարարելու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: