2022 թվականի օգոստոսի 1-ից Ուկրաինայի նավահանգիստներից առաքվել է 721․449 տոննա գյուղմթերք։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրի բարձրագույն հրամանատարական կազմի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է Anadolu գործակալությունը։ «Այս ուղղությամբ ջանքերը շարունակվում են։ Հուսով եմ, որ գործընթացն աստիճանաբար առաջ կգնա։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ գյուղատնտեսական արտադրանքն արագ և …

