Մոխիրների մեջ անհետ կորածի մասունքներն ենք փնտրել, չենք գտել. ջերմաստիճանը 500-1000 աստիճան է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

«Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը:  Մենք բոլոր հավանական տեղերը նայում ենք, չենք բացառում որևէ հատված»,- ասաց Եմիշյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ անհետ կորած անձի հավանական գտնվելու վայրում բարձր ջերմաստիճան է եղել, 20 ժամից ավելի այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել:

«Մոտ 1-1.5 մետր երկարության մոխիր է այնտեղ:  Պայթյունի և հրդեհի ժամանակ  ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C: Հնարավոր է, որ մարմինը մոխրացած լինի»,- պարզաբանեց Եմիշյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ, հավանաբար, ևս մեկ օր կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքներ, ինչից հետո եզրակացություն կլինի՝ գտնվեց քաղաքացին, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում։