Ազատանը 15 օր է՝ զրկված է ոռոգման ջրից․ ֆերմերներն անելանելի վիճակում են

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները պատրաստվում են բողոքի ցույցի․ գյուղի 70 տոկոսը 15 օր է զրկված է ոռոգման ջրից։ Factor.am-ի հետ զրույցում համայնքի բնակիչներից մեկն ասաց․ «Այլևս հնար չկա, ընկել ենք արտեզյան հորերի հետևից, գոնե կարողանանք այնտեղից ջուր վերցնել։ Ազատանի մի մասը ջուր ստանում է Կառնուտի ջրամբարից, մի մասն էլ՝ Շիրակի ջրանցքից։ Շիրակի ջրանցքը հասնում է Շիրակ ու Կամո գյուղի արանքը, այնտեղ մի մեծ դռնակ կա, այդ դռնակից լրացուցիչ 600 լիտր ջուր են բացում, որպեսզի Ազատան համայնքի, Գյումրիի սելեկցիոն կայանի, օդանակայանի տարածքը օգտվեն այդ ջրից։ Ազատան գյուղի այն հատվածը, որը օգտվում է Շիրակի ջրանցքից, բարվոք վիճակում է, բայց որը Կառնուտի ջրամբարի հույսին է, խայտառակ վիճակում է։

Բերքը՝ կարտոֆիլը, ճանկդեղը, փչացել են։ Շաբաթ օրվանից ուզում էինք միջպետական ճանապարհը փակել, հանգստացրեցին, թե կփորձեն լուծել հարցը։

Հիմա փորձում ենք գյուղի արտեզյան պոմպը վերանորոգել տալ, որպեսզի կարողանանք արտեզյան հորերից օգտվել։

Մենք կանխատեսել էինք, որ օգոստոսի 13-14-ին Կառնուտի ջրամբարի ջուրը կսպառվի ու նման պատմություն կլինի։ Բացարձակապես ջուր չկա, Կառնուտի ջրամբարում մնացել է միլիոն ու կես խորանարդ ջուր, դա էլ լճի բնապահպանական ջուրն է, որը ճնշում չի ապահովում՝ դուրս գալու համար»։
Գյուղացիներից մեկն ասաց, որ նույնիսկ տնամերձ հողամասերը չեն կարողանում ջրել։

«Գնացել էինք Արմավիր՝ արտեզյան պոմպը վերանորոգել տալու․ գոնե տնամերձները ջրենք, բայց այն ընկերությունը, որտեղ տարել էինք հինը վերանորոգելու, ասացին, որ վերանորոգման ենթակա չէ, նորը պիտի տեղադրեք։ Պոմպը 20 տարի օգտագործվել է, 4 տարի էլ փչացած է։
Նոր պոմպը 2 միլիոն դրամ արժե, եթե անգամ համայնքը ֆինանսապես ի վիճակի լինի գնելու, մրցույթ պիտի հայտարարի, ավագանին պիտի հավանություն տա, որ կարողանանք ձեռք բերել։ Մինչև գնում անեն, կգա, կհասնի սեպտեմբեր ամիսը, դե արի էշը ցեխից հանի»,- նեղվեց գյուղացիներից մեկը։

Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ Կառնուտի ջրամբարից սնվող մյուս համայնքներում էլ անելանելի վիճակ է․ Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերի գրեթե կեսի ոռոգման ջուր մատակարարվում է Կառնուտից։ Այդ համայնքների ցանկում են Ախուրյանը, Արևիկը, Այգաբացը, Ազատանը, Բենիամինը, Գետքը, նաև՝ Բայանդուրի որոշ հատվածը։

Արմիկ Մովսիսյան