Բարձր ջերմաստիճան և քամիներ․ Վրաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին կպահպանվի բարձր ջերմաստիճանը։ Բացի այդ, օդերևութաբանական կանխատեսումներով՝ ուժեղ քամիներ են սպասվում, ինչը բարենպաստ գործոն է անտառային հրդեհների առաջացման համար, գրում է aliq.ge-ն։

Վրաստանի արտակարգ իրավիճակների (ԱԻ) կառավարման ծառայությունը հնարավոր բարդություններից խուսափելու համար հորդորում է հանրությանը դրսևորել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական ցանքատարածությունների վրա, անտառի կամ դաշտերի հարևանությամբ, աննկատ չթողնել հրդեհային օջախները։

Ծխի կամ հրդեհի դեպքում քաղաքացիները պետք է անհապաղ տեղեկացնեն ՆԳՆ-ի Հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ 112։

Առաջիկա օրերին արևելյան Վրաստանում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ և արևելյան քամու ուժգնացում. քամու արագությունը կհասնի 20-25 մ/վրկ: Արևմտյան Վրաստանում սպասվում է բարձր ջերմաստիճան։ Օգոստոսի 22-23-ին կդիտվի մինչև +39 աստիճան տաքություն, իսկ օգոստոսի 24-ին օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի։ Միաժամանակ սպասվում է արևելյան քամու ուժգնացում: