Ադրբեջանի իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերի հարթակներում տարակարծությանն ու տարբեր խնդիրների լուսաբանմանը վերջ դնելու համար, հատկապես՝ այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի Զինված ուժերի։ Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը համաժողով է կազմակերպել՝ «Մամուլի ազատությունն ու սոցցանցերի ազդեցության պայմաններում հասարակության տեղեկատվական անվտանգության ապահովումը» խորագրով։ Իր ելույթում գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, …

