Իրանը ծրագրել է ոչնչացնել ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին․ CNN

Լուրեր

06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Շահրամ Փուրսաֆիին մեղադրանք է առաջադրվել՝ Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի և ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյի դեմ մահափորձի համար։ Այս մասին հայտնել է CNN-ը։

Ենթադրվում է, որ «այս դավադրությունը, հավանաբար, վրեժ էր» 2020 թվականի հունվարին ամերիկացիների կողմից կորպուսի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Դատախազները հայտնել են, որ Իրանի քաղաքացի 45-ամյա Փուրսաֆին փորձել է 300 հազար դոլար վճարել ինչ-որ ամերիկացու՝ Բոլթոնի սպանության համար և ասել, որ նա «երկրորդ աշխատանք» ունի՝ 1 միլիոն դոլարով: Դա կարող էր լինել Պոմպեոյի դեմ մահափորձը։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Արդարադատության նախարարությունը նախկին պետքարտուղարին հայտնել է, որ սպանության դավադրության թիրախներից մեկն է եղել։

Փուրսաֆին խոստովանել է, որ մարդասպանին վարձելու համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող մի մարդու հետ, որը գաղտնի աշխատել է որպես ԿՀՎ-ի տեղեկատու։ Իրանցին հետաքրքրվել է նրանից, թե կարո՞ղ է, արդյոք, մարդ վարձել, որպեսզի «որոշներին վերացնեն»՝ նկատի ունենալով Բոլթոնին։

Փուրսաֆիին մեղադրանք է առաջադրվել «միջպետական առևտրի միջոցով վարձու սպանություն կատարելու համար», որը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում և «անդրազգային սպանության դավադրությանը նյութական աջակցություն ցուցաբերելու համար», ինչի համար նա կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Իր հերթին, Բոլթոնը CNN-ին հայտնել է, որ «վրդովված է այն ցածր գնից», որն իբրև առաջարկվել է իր սպանության համար։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանում ոչնչացրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սոլեյմանին հարձակումներ է նախապատրաստում ԱՄՆ չորս դեսպանատների վրա։ Ի պատասխան՝ հունվարի 8-ին Իրանը հրթիռներ է արձակել Իրաքում գտնվող ԱՄՆ երկու բազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմական կոնտինգենտը։ Իրանում այս հարվածն անվանեցին «վրեժ Սոլեյմանիի սպանության համարվ։

Ավելի ուշ Իրանը կազմել է 48 հոգուց բաղկացած ցուցակ, որոնք, ենթադրաբար, ներգրավված են Սոլեյմանիի սպանության գործում։

Տաթև Ֆռանգյան