Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը: «1981 թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա …

