Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել են Ուկրաինա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ RaiNews24 հեռուստաալիքը հրապարակել է գնացքի խցիկում սեղանի շուրջ նստած երեք առաջնորդների լուսանկարը: Քաղաքական գործիչները Կիև են ժամանել, ենթադրաբար,Վարշավայից։ Անվտանգության նկատառումներից ելնելով այս ուղևորության մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Մակրոնը վերջերս այցելել էր Ուկրաինայի երկու …

