Անհատական դասացուցակ, դպրոցների ֆինանսավորում՝ ըստ դասարանների թվի. ի՞նչ է սպասվում նոր չափորոշիչով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը կմեկնարկի ուսումնական նոր տարին․ Հայաստանում առաջին դասարան կհաճախի շուրջ 40 հազար երեխա: Ի՞նչ նորամուծությունների կհանդիպեն առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկներն ու ավագ դասարանների աշակերտները․ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն այսօր ավագ դպրոցների տնօրենների, փոխտնօրենների հետ խորհրդակցության ժամանակ քննարկում էին նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, հանրակրթության նոր չափորոշիչով նախատեսված այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն առաջիկայում։

Նախ՝ կփոխվի դպրոցների ֆինանսավորման կարգը։ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ դպրոցի ֆինանսավորումը որևէ կերպ կապված չի լինելու աշակերտների թվի հետ։ Մանկավարժները վարձատրվելու են նաև խմբակների և ուսումնական նախագծերի համար, որոնք առանձին տարիֆիկացվելու, հաշվարկվելու են ուսուցչի ծանրաբեռնվածության մեջ։ Ուսուցչի շաբաթական դասաժամերի քանակը կրճատվելու է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է՝ եթե հիմա ուսուցիչը պարտավոր է դասավանդել շաբաթական 22 ժամ, որպեսզի համարվի, որ նա աշխատում է մեկ դրույքով, ապա նոր չափորոշիչով մեկ դրույք ունենալու համար բավական է տարրական դասարանում դասավանդել 18, իսկ միջին և ավագ դասարաններում՝ 20 ժամ։

Հաջորդ փոփոխությունն առնչվում է ավագ դասարաններում անհատականացված դասացուցակի հնարավորությանը։ 10-12-րդ դասարաններում պետական պարտադիր բաղադրիչից զատ՝ սովորողները մասնագիտական նախասիրություններին համարժեք դասացուցակ կազմելու հնարավորություն կստանան։ Այսինքն՝ այլևս չի լինի, օրինակ՝ 10ա, 10բ դասարան։

Որոշվել է նաև հրաժարվել բազմահամակազմ դասարանների ուսուցումից, ինչը, ըստ նախարարության, նպատակային չէ և խոչընդոտում է ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից մեկն էլ առնչվում է հատուկ դպրոցների՝ ռեսուրս-կենտրոնների վերակազմակերպմանը։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաջյանի խոսքով՝ հատուկ դպրոցներն ունեն կադրեր, որոնք կարող են իրենց փորձով կիսվել հանրակրթական դպրոցների հետ։

Հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից։ Չափորոշիչն արդեն փորձարկվել է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրվել ուսուցիչներին՝ անցնելու նոր չափորոշիչներով դասավանդմանը, ինչպես նաև վեր հանելու նոր մշակված առարկայական նյութերում առկա և հնարավոր խնդիրներն ու բացերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան