47-ամյա պահեստազորի սպա, լեյտենանտ Արամ Քալանթարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, կռվել Մարտակերտում, վիրավորվել ու կորցրել ձախ ոտքը: Ծնկից ներքև ամպուտացված ոտքի փոխարեն պրոթեզ է։ Վիրավորվելուց հետո սկզբնական շրջանում ստացել է 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամից նշանակվել է հատուցում։ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից ստացել է հավաստիացում, որ հատուցումը վճարվելու է …

