Մտահոգիչ է պետության ոչ հետևողական վերաբերմունքը ծերացման հետևանքների հաղթահարմանն ու տարեցների սոցիալական պաշտպանությանը․ ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մշտադիտարկել է ՀՀ Կառավարության 2017 թ. մայիսի 18-ի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Մշտադիտարկման արդյունքները ներկայացնում ենք այստեղ։ Սա տարեց անձանց իրավունքների ապահովման ոլորտի քաղաքականության իրականացման երկրորդ գնահատումն է։

Հայեցակարգային փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն տարեց անձանց իրավունքների ապահովման տեսանկյունից, այնուամենայնիվ կարևոր է հաշվի առնել, որ որքան էլ քաղաքականությունների անհրաժեշտ և կարևոր բաղադրիչ են, դրանք հաջողությամբ չեն կարող իրականացվել առանց որդեգրված մարտավարությունների շարունակականության երաշխավորման։

Ռազմավարության նպատակն էր «ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը»։ Նախատեսվել էր 24 միջոցառում, սահմանվել դրանց կատարման ժամկետները, պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները, ակնկալվող արդյունքները։

Գնահատման նպատակով տեղեկատվությունը ստացվել է պատասխանատու կատարողներին ուղղված տեղեկատվության հարցումներից և բաց աղբյուրներից։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 5 տարվա ընթացքում Միջոցառումների ծրագիրն իրականացվել է 21 տոկոսով։

Մտահոգիչ է պետության ոչ հետևողական վերաբերմունքը ոլորտին։ Օրինակ՝ համադրելով սույն Ռազմավարությունը և Միջոցառումների ծրագիրը նոր՝ տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագրի ու ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցի հետ, կարող ենք փաստել, որ տարեցների խնդրի նկատմամբ մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը մնում է օրակարգային։ Նոր ծրագրում չի կատարվել նախորդ հայեցակարգային փաստաթղթերի վերլուծություն, կատարողականի գնահատում, ինչը քաղաքականության հաջողության կարևոր տարրերից է։

Արձանագրվել են նաև գերատեսչությունների միջև պատշաճ համագործակցության, տեղեկությունների պատշաճ հավաքագրման, մշտադիտարկման, հաշվետվողականության բացակայության խնդիրներ։

Ոլորտի գլխավոր պատասխանատու գերատեսչության՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ տարեցների իրավունքների ապահովման և համայնքային ծառայությունների ստեղծման ուղղությամբ վերջին տարիների գործողությունները եղել են ավելի շատ հընթացս կամ պայմանավորված համայնքում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների ծրագրերով։

Թեև ոլորտի բարեփոխման թիրախներից մեկը տարեցների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներին հակազդելն է, սակայն շարունակվում են օրակարգ բերվել խտրականությունը խորացնող նախաձեռնություններ։

Խնդրահարույց է նաև համայնքներում ծառայությունների ներդրման հարցը և դրանց ֆինանսավորումը։

Նման նախաձեռնությունները չեն բխում տարեցների իրավունքների ապահովման միջազգային չափանիշներից և ավելի շատ դառնում են ինքնանպատակ, ոչ թե տարեցների իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառում։

Առաջարկում ենք
Ապահովել տարեցների իրավունքների և իրավիճակի բարելավման քաղաքականության շարունակականությունն ու հետևողականությունն այն իրականացնելիս

Ապահովել համագործակցությունը ոլորտի պատասխանատու գերատեսչությունների միջև

Ապահովել ոլորտին վերաբերող տեղեկատվության պատշաճ հավաքագրումն ու փոխանցումը

Ապահովել միջոցառումների և քաղաքականությունների իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, այն է՝ դրանց մշտադիտարկումը, պարբերաբար գնահատումը և արդյունքների վերաբերյալ հանրության իրազեկումը

Ոլորտին վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակելիս հաշվի առնել միջազգային չափանիշները, միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններն ու ռազմավարական ուղղությունները

Առավել մեծ ուշադրություն դարձնել առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, հնարավոր առողջական խնդիրների կանխմանը

Ապահովել հավասար հնարավորություններ տարեց անձանց համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներն ու պահանջմունքները

Ապահովել երկարատև խնամքի ապահովման ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխանող մեխանիզմներ

Կիրառել զգայուն, չխարանող բառապաշար

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ: