Եվրոպական հինգ երկիր սպառնում է սահմանափակել ռուսաստանցիների մուտքը Շենգենյան գոտի

Լուրեր

05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
Բոլորը

Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Էստոնիան hամատեղ հայտարարությամբ պահանջել են Եվրահանձնաժողովից «համապատասխան վիզային միջոցներ» առաջարկել, որոնք «կտրուկ կկրճատեն Ռուսաստանի քաղաքացիների հոսքը դեպի Եվրամիություն և Շենգենյան տարածք», գրում է Financial Times-ը։

«Քանի դեռ նման միջոցներ չեն ձեռնարկվել ԵՄ մակարդակով, մենք կդիտարկենք ազգային մակարդակով ժամանակավոր միջոցների ներդրման հնարավորությունը՝ լուծելու հանրային անվտանգության հրատապ խնդիրները՝ կապված Ռուսաստանի քաղաքացիների հոսքի ավելացման հետ մեր սահմաններով»,- ասվում է փաստաթղթում։

Հայտարարության հեղինակները նշում են, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր մոտ 700,000 ռուսաստանցիներ մուտք են գործել իրենց երկրներ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են, որոնք օգտագործում են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանամերձ երկրները՝ որպես մուտք դեպի ԵՄ արևմտյան երկրներ:

«Մենք կարծում ենք, որ դա կարող է լուրջ վտանգ դառնալ հանրային անվտանգության համար»,- ասվում է կոչում, որը նաև ընդգծում է «այլախոհների, ինչպես նաև այլ մարդասիրական դեպքերի համար բացառությունները պահպանելու անհրաժեշտությունը»:

«Մենք պետք է շարունակենք աջակցել պուտինյան ռեժիմի հակառակորդներին և նրանց հնարավորություն տալ՝ լքել Ռուսաստանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան