Եվրամիությունը (ԵՄ) ողջունում է ադրբեջանական կողմից հինգ հայ ռազմագերիների հանձնումը Հայաստանին։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում գրել է. «Ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից ձերբակալված հինգ հայ զինծառայողների ազատ արձակման մասին լուրը։ Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, և հատկանշական է նաև այն, որ փոխանցումը տեղի …

