ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները 2023թ․ հոկտեմբերից շուտ չեն սկսվի

Լուրեր

16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
Բոլորը

Եվրահանձնաժողովը կարծում է, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները հազիվ թե սկսվեն 2023 թվականի հոկտեմբերից առաջ։ Այս մասին հայտարարել է ԵՀ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, հաղորդում է European Truth-ը։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ ժամկետները լիովին անհնար չեն, նշել է նա։

«Եթե 2022 թվականի հունվարին ինձ հարցնեիք՝ արդյո՞ք Ուկրաինան հունիսին կդառնա ԵՄ թեկնածու երկիր, ես կասեի, որ դա շատ, շատ․․․ Մի խոսքով՝ դա ուղղակի անհնար է։ Եվ հետո դա հնարավոր դարձավ։ Հետևաբար, ես չէի ցանկանա ասել, որ դա անհնար է, բայց և շատ քիչ հավանական է»,- ասել է Մատերնովան:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ Եվրամիությունը կշարունակի Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ ռազմական օգնություն։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ կլինի «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։ ԵՀ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան ապացուցել է, որ ի վիճակի է պաշտպանվել պատշաճ տեխնիկայով։

Տաթև Ֆռանգյան