Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և …

