Փրկարարները ծառը հեռացրել են Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 08։33-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ծառ է ընկել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառը (մոտ 10 մ երկարությամբ) մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: